Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 
  • Ֆրանսերեն դասավանդողների 12-րդ ամենամյա սեմինար

    Ֆրանսերեն դասավանդողների 12-րդ ամենամյա սեմինար

    30.06.2014| 16:08
    Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ, կազմակերպել են ֆրանսերեն դասավանդողներ 12-րդ ամենամյա սեմինարը, որին մասնակցել են Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների շուրջ 100 ուսուցիչներ և դասախոսներ:
  • Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

    Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

    30.06.2014| 16:02
    Հայաստանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
  • Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար

    Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար

    30.06.2014| 15:44
    Տավուշի մարզի սահմանամերձ 15 գյուղերի քիմիայի և կենսաբանության 25 ուսուցիչներ հունիսի 27-ից հուլիսի 1-ը Ծաղկաձորում քննարկում են դպրոց-գիտություն կապի ամրապնդմանն առնչվող հարցեր։
  • «Բազեի» մասնակիցների հավաքագրումը սկսված է. դիմեք բուհեր, մարզպետարաններ, ՀԵՀ մարզային կենտրոններ

    «Բազեի» մասնակիցների հավաքագրումը սկսված է. դիմեք բուհեր, մարզպետարաններ, ՀԵՀ մարզային կենտրոններ

    30.06.2014| 14:25
    Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրումը սկսված է։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։
  • Ստեփանակերտում մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» համաժողովը

    Ստեփանակերտում մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» համաժողովը

    28.06.2014| 19:58
    ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
  • Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները

    Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները

    28.06.2014| 12:19
    ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հունիսի 30-ից հուլիսի 5-ը կազմակերպում է միջազգային ամառային դպրոց` «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով:
  • «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

    «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

    28.06.2014| 12:16
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին:
  • Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

    Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

    27.06.2014| 17:30
    Հունիսի 27-ին տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակների շնորհանդեսը։ Լեոնիդ Ազգալդյան, Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո), Սիմոն Աչըքգյոզյան (Դեդ), Աշոտ Չախոյան, Շահեն Մեղրյան, Սամվել Շահմուրադյան, Հարություն Աբրահամյան և այլք. «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստել է 30 հոլովակ, որոնք անմահացնում են զոհված ազատամարտիկներին ու նրանց կյանքի պատմությունը։
  • Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

    Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

    27.06.2014| 15:46
    Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։
  • Մեկնարկել են ներբուհական քննությունները

    Մեկնարկել են ներբուհական քննությունները

    25.06.2014| 13:53
    Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: «Դերասանի վարպետություն» մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ` հաջողություն մաղթելով բոլորին: